Թբիլիսիում պայթյուններ և հրաձգություն է տեղի ունենում. կա զոհ (տեսանյութ)
Թբիլիսիում‚ որտեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում‚ պայթյուններ են լսվել և ինտենսիվ հրաձգություններ են տեղի ունենում: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում կատարելով տեղական Рустави 2 հեռուստաալիքին:
ԶԼՄ-ների տվյալներով հատուկ ծառայությունը գրոհում է այն տունը‚ որտեղ ահաբեչյության մեղադրյալներն են գտնվում: Նշված է‚ որ ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է:
Ականատեսները պատմել են‚ որ մեղադրյալները գրոհին որպես պատասխան ոստիկանների վրա նռնակներ են նետում‚ ինչի պատճառով տարածքում արտակարգ դրություն է և պայթյուններ են տեղի ունենում:
Հայտնի է‚ որ հանցագործները հատուկ նշանակության զորքերի ծառայողներից մեկին վիրավորվել են: ԶԼՄ-ների տվյալներով նա զոհվել է հիվանդանոցում: