Մահացել է աշխարհահռչակ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին (լուսանկարներ)
Ռուս երգիչ Դմիտրի Մալիկովը տեղեկացրել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մահվան մասին‚ հայտնում է РИА Новости-ն:
«Ես տեղեկություն ունեմ իմ բանաստեղծուհի Լիլիա Վինոգրադովայից‚ ով նրա հետ շատ մոտ է եղել և այդ պահին իր հետ է եղել: Նա ինձ գրել է‚ որ Խվորոստովսկին մահացել է Լոնդոնյան ժամանակով առավոտյան ժամը 3.36-ին»‚ -ասել է նա:
Ավելի ուշ նրա մահը հաստատել են իր գործակալը և ընտանիքը:
Հայտնի է‚ որ 2015 թվականին երգչի մոտ ախտորոշվել է ուղեղի ուռուցք: Նա մի քանի կուրս քիմիոթերապիա է անցել Լոնդոնի օնկոլոգիական գենտրոններից մեկում‚ որից հետո վերադարցել է բեմ:
2016-ի վերջին երգչի առողջական վիճակը վատացել է:
Հայտնի բաս Խվորոստովսկին եղել է ՌՍԽՀ Վաստակավոր արտիստ և ՌԴ Ժողովրդական արտիստ:
Նրա հռչակը տարածված է ողջ աշխարհով: