Արցախում զոհված Սարգիսը ընտանիքի միակ որդին էր. հունվարին պետք է զորացրվեր
Արցախում նոյեմբերի 21-ի երեկոյան ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած Սարգիս Մելիքյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր, հունվարին պետք է ավարտեր ծառայությունը: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ Վարդենիսի զինկոմիսարիատից:
20-ամյա Սարգիսը տան միակ որդին էր, իրենից մեծ 3 քույր ունի:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: