Արցախում զոհված Գեղամը ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը (լուսանկարներ)
Արցախում երեկ երեկոյան ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած զինծառայողներից Գեղամ Զաքարյանը Մուսալեռ գյուղի բնակիչ էր, կոչումով սպա:
22-ամյա Գեղամ Զաքարյանը հուլիսի վերջին էր տեղափոխվել Արցախ՝ ծառայության:
Գեղամը ունի քույր և եղբայր: Ծնողները ապրում են Մուսալեռում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: