Այսօր աշնան վերջին օրն էր. ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն այսօր աշնան վերջին օրն էր»:
Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել ենք, Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 22-26-ն աստիճանավար կնվազի 12-15 աստիճանով: