Այդ ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում դաշնակցային հարաբերություններից. Շարմազանովի պատասխանը «Звезда»-ին
Այսօր՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողերի հետ տեղի ունեցած զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ ռուսական «Звезда» հեռուստաընկերության ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին։
Խոսելով «Звезда» ռուսաստանյան հեռուստաընկերության եթերում ՀՀԿ-ի և Նժդեհի հասցեին հնչած արտահայտությունների մասին՝ Շարմազանովը նշել է, թե «Звезда»-ի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, ընդունել, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական։
«Մեր գնահատականը հետևյալն է, այդ հեռուստաեթերի ընթացքում հնչած ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից։ Դրանք հարիր չեն, մեր խողովակներով պետությունը դիրքորոշումը հայտնել է։ Ավարտված համարենք ինցիդենտը»,- ասել է Շարմազանովը և հավելել. «Նժդեհը մեր ազգի մեծագույն հերոսներից է, ի շնորհիվ նրա մենք ունենք անկախ Սյունիք, հաղթանակած Ղարաքիլիսա»։