Գեներալները Նահապետյանին «երեսով են տվել» բանակում չծառայելն ու նիստերին չեն գալիս
Armtimes.com-ը գրում է. այսօր տեղի ունեցավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի ղեկավարծ հանձնաժողովի նիստին մշտապես չեն ներկայանում գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, իսկ ժամանակ առ ժամանակ ներկա չէ նաև Քեթրինի Միհրանը՝ Միհրան Պողոսյանը: Այսօր այս պատգամավորներից զատ չկային նաև «Ծառուկյան» խմբակցությունից Վահան Կարապետյանը և Արթուր Մանուկյանը, իսկ «Ելք»-ից բացակա էր Սասուն Միքայելյանը: Տեղեկություններ կան, որ Նահապետյանը չի կարողանում գեներալներ Մանվել Գրիգորյանին ու Սեյրան Սարոյանին պարտադրել ներկայանալ նիստերին: Մի առիթով էլ գեներալները Նահապետյանին երեսով են տվել բանակում չճառայելու համար:
Մանրամասները՝ այստեղ: