Հնդկաստանում փլուզվել է այրվող արտադրամասը. աշխատակիցները մնացել են ներսում (տեսանյութ)
Հնդկական Լուդհիյանա քաղաքում (Պանջաբ) նահանգ փլուզվել է պլաստմասսե իրերի արտադրամասը: Տեսանյութը հրապարակել է Ruptly-ն:
Եռահարկ շենքը շուրջ 4 ժամ այրվում էր փլուզումից առաջ: Փրկակարների տվյալների համաձայն մի քանի մարդ մահացել են‚ շատերը դեռևս փլատակների տակ են: Բուլդոզերները սկսել են հավաքել շինարարական աղբը‚ իսկ տեղացիները օգնում են փրկարարական աշխատանքներին: