Լևոն Արոնյանի կինը խոսել է վարչապետի հետ աշխատելու մասին
«Շատ ուրախ եմ ՀՀ վարչապետի խորհրդական նշանակվելու և Հայաստանի տնտեսական զարգացմանն աջակցելու հնարավորության համար: Ինձ ոգեշնչում են պրոֆեսիոնալիզմը, արդյունքները և ազդեցությունը, և ես վստահ եմ, որ իմ նշանակալի միջազգային փորձը հասարակական և մասնավոր ոլորտներում հիմք կծառայի նորարարական քաղաքական մտքերի և անկախ խորհրդատվության տրամադրման համար, որոնք այնուհետև կփոխակերպվեն հաստատուն արդյունքների և տարբեր ոլորտներում դրական ազդեցության»,- ինստագրամյան իր էջում գրել է Արիանա Կաոիլին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Լևոն Արոնյանի կինը նշանակվել է վարչապետի խորհրդական: