Սեբուի երևանյան համերգը, Սիրուշոյի ելույթն ու հանդիսատեսի տրամադրությունը (լուսանկարներ)
Blognews.am-ը գրում է.Երեկ Մարզահամերգային համալիրում համատեղ համերգով ներկայացան «Capital Cities» հանրահայտ ինդի-փոփ խմբի մեներգիչ Սեբու Սիմոնյանն ու «Վիզա» ֆոլկ-ռոք բենդը: Հավատարիմ հանդիսատեսն արտիստներին ընդունեց ջերմ ու բարձր ծափահարություններով։
Mezzo production-ի կազմակերպած համերգային ծրագրի առաջին մասն անցավ ակուստիկ ու մեղեդային հնչյուններով: Սեբուն միաժամանակ և՛ նվագում էր, և՛ երգում: Համերգը մեկնարկեց Կոմիտասի «Ծիրանի ծառ»-ով ու եզրափակվեց «Ես սարեն կուգայի» ստեղծագործությամբ։ Արտիստը հպարտորեն է նշում այն մասին, որ իր երաժշտական ճաշակի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել Կոմիտասը:
Սեբուն երկու զուգերգ կատարեց Սիրուշոյի հետ․ սկզբում «Have you ever hurt somebody» երգը հնչեց Ջիվան Գասպարյան կրտսերի նվագակցությամբ, այնուհետև արտիստները կատարեցին այս ամռան հիթը՝ «Վույ աման»-ը: