Հրապարակվել է տիեզերքից արված Սևանա լճի բացառիկ լուսանկարը (լուսանկար)
Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին հրապարակել է տիեզերքից արված Սևանա լճի բացառիկ լուսանկար։
«Սևանա լիճը Հայաստանի և Կովկասյան տարածաշրջանի խոշորագույն լիճն է ու Եվրասիայի խոշորագույն քաղցրահամ բարձր–լեռնային լճերից մեկը։ Լիճը տեղակայված է Գեղարքունիքի մարզում` ծովի մակերևույթից 1900 մետր բարձրության վրա», – գրել է Ռյազանսկին։