«Մենակ գլուխ չի հանի». Արտաշատի նոր քաղաքապետի գործը գրեթե ամբողջությամբ հայրն է անում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանի գործը գրեթե ամբողջությամբ հայրն է կատարում՝ Գագիկ Բենիամինյանը։
Նա շաբաթներ առաջ ազատվել է Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնից՝ ասելով, թե հենց որդու համար է ազատվում, քանի որ մենակ գլուխ չի հանի։
Գ․ Բենիամինյանին Արտաշատում, հիշեցնենք, գիտեն որպես ընտրակեղծիքների համակարգման հմուտ վարպետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում