Նախաձեռնությունը պատժվում է. Քիմ Քարդաշյանն աշխատանքից հեռացրել է իր օգնականին մասնագիտական աճի ձգտման համար (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը որոշել է բաժանվել իր անձնական օգնական Ստեֆանի Շեպարդից, ով նրա մոտ աշխատել է 4 տարի: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Ստեֆանին լավ օգնական էր, սակայն նա ցանկացավ ավելի մեծ մասնակցություն ունենալ Քիմի բիզնեսում, և նա տվեց աղջկան այդ հնարավորությունը: Սակայն Ստեֆանիի գիտելիքներն ու փորձը չբավարարեցին, դրա համար Քիմը հրաժարվեց նրա ծառայություններից»,- նշել է աղբյուրը:
Ի դեպ, այս ողջ ժամանակահտվածում Քիմը գոհ է եղել իր օգնականից: Ստեֆանիի պարտականությունների շրջանակում եղել է գրեթե ամեն ինչ՝ ուղևորությունների պլանավորումից մինչև սուպերմարկետից կատարվող գնումներ և ընթրիքների համար ճաշացանկ կազմելը: