«Տիտանիկի» իրական լուսանկարներից
Արդյո՞ք գիտեք, թե իրականում ինչ տեսք է ունեցել հանրահայտ «Տիտանիկը»: Առաջաարկում ենք դիտել լուսանկարներ, որոնք արվել են նավի ուղևորների կողմից, որոնք գրեթե ոչ ոք չի տեսել:
«Տիտանիկ»-ը գործի էին դնում երկու խումբ չորսմխոցանի շոգեմեքենաներ և շոգետուրբինը։ Նավի ուժային սարքավորումներն օժտված էին 55 000 ձիաուժ հզորությամբ։ Նավը կարող էր զարգացնել մինչև 23 հանգույց (42 կմ/ժ) արագություն։ Նավի կմախքը կառուցված էր պողպատից։Նավամբարն ու ստորին տախտակամածերը կազմված էին 16 ջրամեկուսիչ միջնորմներով և հերմետիկ արագափոխիչ դռներով հատվածախուցերից։ Նավը կարող էր ջրի վրա մնալ չորս կից հատվածախուցերի ջրածածկման դեպքում։ Հատակի վնասվելու դեպքում հատվածախուցեր ջրի ներթափանցումը կանխում էր երկտակ հատակը։ «Շիփբիլդեր» ամսագիրը «Տիտանիկ»-ն անվանում էր անկրկնելի. այդ արտահայտությունը լայն տարածում գտավ մամուլում և հանրության շրջանում։
Հնացած կանոնների համաձայն՝ «Տիտանիկ»-ը հագեցած էր ընդամենը 20 փրկամակույկներով, ընդամենը 1178 մարդ տարողությամբ։ Շոգենավի առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում դրանցում կարող էին տեղավորվել նավի վրա գտնվող մարդկանց միայն մեկ երրորդ մասը։