Ֆրանսիական Բուր-դե-Պեաժը Արցախի համայնքներից մեկի հետ բարեկամության հռչակագիր կկնքի
Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցել է Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժ քաղաքի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը:
Ընդունելությանը ներկա էին քաղաքային իշխանությունների, ինչպես նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրողներ։ Միջոցառման ընթացքում Բուր-դե-Պեաժի քաղաքապետ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր տիկին Նատալի Նիեզոնը հայտարարել է Արցախի Հանրապետության համայնքներից մեկի հետ բարեկամության հռչակագիր կնքելու մտադրության մասին։