Հաքերները կարող են սպանել միլիոնավոր վարորդների
Հաքերները կարող են ավտոմեքենաները մահացու զենքի վերածել թերությունների պատճառով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով « The Times»-ին:
Նյու Յորքի համալսարանի գիտնականները նշել են, որ այն մեքենաները, որոնք հավաքվել են 2005 թվականից հետո, հաքերների համար «թեթև թիրախ» լինել և կոտրվել նրանց կողմից:
Համակարգչային անվտանգության ամերիկացի հայտնի մասնագետներից մեկը՝ Ջասթին Կապպոսը, նշել է, որ ցանկացած մեքենա իրենից պոտենցիալ միջոց է ներկայացնում մի քանի մարդու սպանության համար: Կապպոսը նշել է, որ ավտոմեքենաների թերությունը հաքերների համար պետք է դիտարկել որպես ազգային անվտանգության խնդիր:
Նրա կարծիքով՝ մասսայական կիբերհարձակումների դեպքում կտուժեն միլիոնավոր մարդիկ: