«Звезда»-ն եթերից հեռացրել է Նժդեհի և ՀՀԿ խորհրդանիշի մասին հակահայկական հաղորդումը
ՌԴ ՊՆ ալիքը համարվող «Զվեզդա» հեռուստաալիքը Youtube-ում իր ալիքից հեռացևել է «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդումը ՀՀԿ լոգոտիպի մասին, որտեղ հաղորդավարը ֆաշիստ է անվանել հայ ռազմական և ազգային գործիչ Գարեգին Նժդեհին և համեմատել է ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ:
Մինչդեռ հաղորդումը դեռևս հասանելի է Youtube-ի այլ ալիքներում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք , «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշենիննիկովայայի հետ» հաղորդման ժամանակ հաղորդավարը խիստ քննադատել է պաշտոնական Երևանին Եվրամիության հետ գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու ցանկության համար՝ Հայաստանի ուղին համեմատելով ուկրաինականի հետ: