ԱԻՆ-ում էր ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության գծով խորհրդատու Ինոք Փեննի-Լային
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդունեց ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության գծով խորհրդատու (Հայաստանի և Բելառուս) Ինոք Փեննի-Լային:
Ճանաչողական այցի շրջանակում Վ. Գաբրիելյանը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ համակարգի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադարձավ առանձին ստորաբաժանումների աշխատանքին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փորձի փոխանակման նպատակով դասընթացների կազմակերպման և հնարավոր համագործակցության հետ կապված այլ հարցեր:
Ի. Փեննի-Լային հույս հայտնեց, որ առաջիկա հանդիպումները երկուստեք արդյունավետ կլինեն՝ ընդլայնելով և ամրացնելով համագործակցության նոր փուլը: