«Звезда» հեռուստաընկերությունը ՀՀԿ խորհրդանիշը նմանեցրել է հիտլերյան Գերմանիայի գերբի հետ (տեսանյութ)
Հայաստանի նկատմամբ քաղաքականապես աննախադեպ սխալ հաղորդումը եթեր է հեռարձակվել նոյեմբերի 19-ին ռուսական «Звезда» դաշնային հեռուստաընկերությամբ, որը պատկանում է ՌԴ ՊՆ-ին:
«Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշենիննիկովայայի հետ» հաղորդման ժամանակ հաղորդավարը խիստ քննադատել է պաշտոնական Երևանին Եվրամիության հետ գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու ցանկության համար՝ Հայաստանի ուղին համեմատելով ուկրաինականի հետ:
Այնուհետև տիկին Վերոնիկան ավելի հեռուն գնաց՝ ազգային-ազատագրական հերոս Գարեգին Նժդեհին վարկաբեկելով, իսկ վերջում իշխող Հանրապետական կուսակցության և Գերմանիայի՝ Ադոլֆ Հիտլերի գլխավորած երբեմնի նացիոնալ-սոցիալիստական աշխատանքային կուսակցության խորհրդանիշների միջև նմանություն նկատելով:
Հայ ազգի մեծ մասի՝ ՀՀԿ գործունեությունից և բնույթից բոլոր դժգոհությունները հաշվի առնելով՝ նմանատիպ համեմատություններն անտեղի են:
Հատկանշական է, որ հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան Ռուսաստանում իշխող « Единая Россия» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ է: