Սերգեյ Լավրովն Օդանավակայանից ուղևորվել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 20-ին ժամանել է Երևան: Օդանավակայանից նա ուղևորվել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լավրովը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ, հանդես եկել դասախոսությամբ։