Չինաստանում ապշեցնող դիզայնով գրադարան է կառուցվել (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի Տյանցզին քաղաքում յուրահատուկ հանրային գրադարան է բացվել: Այնտեղ կա ավելի քան 1,2 մլն գիրք: Այս մասին հրապարակել է Boredpanda:
Գրադարանը կառուցվել է ֆուտուրիստական ոճով, 22 700 քառ. մետր մակերեսով ինտերիերը վիթխարի աչքի տեսք ունի:
Շենքը ունի 5 հարկ` 0 հարկում գրապահոցն է, 1-2-րդ հարկերում` ընթերցասրահները, վերին հարկերում` կոնֆերանս դահլիճները, լսարանները: