Արմավիրի մարզում 80-ամյա թոշակառուն ինքնասպան լիելուց առաջ պատին փորագրություն է թողել
Արմավիրի մարզում 80-ամյա թոշակառու տղամարդը ինքնասպանություն է գործել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդուն հայտնաբերել են ննջարանում՝ անկողնու մեջ, իսկ ինքնասպան է եղել էլեկտրահարվելու միջոցով:
Մեզ հայտնի է դարձել նաև, որ տղամարդն այդ քայլին դիմելուց առաջ ննջարանի պատին գրություն է փորագրել՝ խնդրելով ոչ մեկին չմեղադրել իր այդ քայլի համար:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: