Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին, ժամը 18.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Լևոն Զ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: