Մարզպետը պատասխանել է դպրոցականների ու նրանց ծնողների կազմակերպած դասադուլին և ցույցին
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի դպրոցում սովորում է 260-ից ավելի երեխա, որոնք զրկված են տարրական պայմաններից. չկան ոչ ջեռուցում, ոչ նույնիսկ պատուհաններ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 10-ից սկսած բողոքի ակցիա են անցկացնում ծնողները և աշակերտները` դպրոցի անմխիթար վիճակի, ջեռուցման բացակայության դեմ:
Տեղեկատվություն կա, որ անցած տարի վառարան են տարել ծնողները դասասենյակներից մեկը, որով ջեռուցելու հետևանքով դպրոցում հրդեհ էր բռնկվել:
Ծնողները շարժվում են Երևան-Արմավիր ավտոճանապարհի ուղղությամբ, որպեսզի փակեն այն:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ժամանել է գյուղ, հանդիպել ծնողներին և խոստացել, որ երկու օրից նորոգման և ջեռուցման աշխատանքներ կմեկնարկեն: Ծնողները զգուշացրել են, որ պայմանավորվածությունը չկատարելու դեպքում իրենք կտրուկ քայլերի կդիմեն: