Ավտովթար Երևանում. Ճակատ-ճակատի բախվել են Lada-ն ու BYD տաքսին. կա վիրավոր
Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:05-ի սահմաններում Աթոյան և Այվազովսկի փողոցների խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են Lada 2115 մակնիշի 35 AT 347 համարանիշի և BYD մակնիշի 35 AX 515 համարանիշի տաքսի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով BYD-ի 1 ուղևոր տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։