Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը երեկ՝ նոյեմբերի 19-ին, աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նույն օրը Նախագահ Սահակյանը Փարիզում այցելել է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների և գործընթացում ընդգրկված երիտասարդ կամավորների հետ:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում, շնորհակալություն հայտնել հեռախոսամարաթոնի կազմակերպման մեջ ներգրավված մարդկանց՝ նրանց կատարած աշխատանքի, Արցախի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի, նրա հոգսերով ապրելու և մշտական աջակցության համար: