Դպրոցականներն ու նրանց ծնողները դասադուլ են հայտարարել. դպրոցում ջեռուցում չկա
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 10-ից սկսած բողոքի ակցիա է անցկացվում: Դպրոցականները և նրանց ծնողները դասադուլ են հայտարարել՝ բողոքելով դպրոցի անմխիթար վիճակի, ջեռուցման բացակայության դեմ:
Operativ.am-ի հետ զրույցում երեխաներից մեկի ծնողը հայտարարեց, որ դասադուլը շարունակելու են այնքան ժամանակ, մինչև հարցը վերջնական լուծում ստանա:
Մեր այն հարցին, արդյո՞ք մինչ նման ծայրահեղ քայլի գնալը փորձել են հարցը այլ ճանապարհով լուծել նա նշեց.
«Մենք էլ, գյուղապետն էլ բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, սակայն մինչև այսօր հարցը դեռ չի լուծվել: Միայն խոսատումներ ենք լսել»: