Ավետ Ավետիսյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Նոյեմբերի 19-ին, ժամը 22:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել՝ 1941 թ. ծնված Լ. Պ.-ի դին: