Արտակարգ դեպք Երևանում. հարբած տղամարդը դանակով հարձակվել է վարորդի և ուղևորների վրա
Երևանում նոյեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը դանակով փորձել է վնասել երթուղային ավտոբուսի վարորդին և ուղեւորներին:
News.am-ին ականատեսները պատմեցին, որ թիվ 44 համարի երթուղայինի վարորդը պահանջել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղևորին իջնել ավտոբուսից, ինչից վերջինս բորբոքվել է, հանել դանակն ու փորձել վնասել վարորդին, ինչպես նաև մյուս ուղևորներին: Բարեբախտաբար, մարդկանց մի կերպ հաջողվել է զինված տղամարդուն իջեցնել ավտոբուսից: