Ադրբեջանը չափազանց հետաքրքրված է ԼՂ կոնֆլիկտի շուտափույթ կարգավորման հարցում. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը
Ադրբեջանը կցանկանար որքան հնարավոր է արագ կարգավորել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Այս մասին հայտնել է Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այսօր: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Այսօր կխոսենք այն հարցերի մասին, որոնք կապված են հայ-ադրբեջանական- ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հետ: Ադրբեջանը չափազանց հետաքրքրված է այս հարցի շուտափույտ կարգավորման հարցում»,- նշել է Ալիևը:
Նա հավելել է, որ Լավրովի հետ հանդիպումը Ադրբեջանի և ՌԴ հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված հարցերը քննարկելու հնարավորություն է: