Ե՞րբ անցնել ձմեռային անվադողերի
Ձմեռը մոտ է: Այն մասին, որ մեքենաների անվադողերը պետք է փոխեն, գիտեն բոլորը: Սակայն կոնկրետ ե՞րբ անցնեն վարորդներն այդ պատասխանատու գործին: Այս հարցին պատասխանել են ամերիկացի փորձագետները: Այս մասին գրում է Fresher.ru-ն:
Առաջին ձյանը չպետք է սպասել: Խորհուրդ է տրվում փոխել անվադողները մեկ շաբաթ առաջ այն բանից, մինչև օդի միջին ջերմաստիճանը կիջնի 5-7-ի: Սակայն ինչպես պարզվում է, եղանակի տեսությանը քչերն են ուշադիր հետևում:
Ամերիկացիները խորհուրդ են տալիս օգտագործել հետևյալ հնարքը. փոխել անվադողերը հենց այն օրը, երբ «կնշմարեք ձեր շնչառությունը՝ գոլորշի արտաշնչելիս»: Առավելագույնը՝ հաջորդ օրը. չէ՞ որ դա նշանակում է, որ խոնավությունը, օդի ջերմաստիճանը և ամենակարևորը ասֆալտն արդեն ամառային անվադողերի համար չեն: Ժամանակն է ավելի հուսալի անվադողերին դիմելու: