Երևանում 23-ամյա վարորդը «Honda» մոպեդով վրաերթի է ենթարկել համատիրության 22-ամյա աշխատակցուհուն. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր, նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արթուր Մուքեյանը իր վարած «Honda» մակնիշի մոպեդով, Կիևյան փողոցի թիվ 15 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակչուհի, 22-ամյա Լուսինե Վարդանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Մուքեյանը աշխատում է «Ինտերնետ Պրոջեքթ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ, իսկ վրաերթի ենթարկված Լ. Վարդանյանը՝ Արաբկիր համայնքի համատիրությունում հաշվապահի օգնական
Մանրամասները՝ այստեղ: