Եթե գոլ չեմ խփում, իմ ընտանիքն ինձ զզվեցնում է հարցերով. Ռոնալդուն
Պորտուգալիայի հավաքականի 32-ամյա առաջնորդ Ռոնալդուն հարցազրույց է տվել «L'Equipe» պարբերականին: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է իր մայրիկ Մարիա Դոլորեշն արձագանքում, երբ իր որդին գոլ չի խփում հանդիպումների ժամանակ:
«Գիտե՞ք՝ ինչն է ամենազարմանալին: Եթե ես խաղում գոլ չեմ խփում, ապա իմ մայրը, քույրը և եղբայրը սկսում են ինձ զզվեցնել հարցերով: Այնպիսի զգացում է, որ տեղի է ունեցել համամոլորակային աղետ: Եթե ես նման բան լսում եմ սեփական ընտանիքիցս, ապա ինչ ասեմ արդեն լրագրողների և երկրպագուների մասին»,- նշել է Ռոնալդուն:
«Այժմ իմ տանը շատ է անկարգությունը, աղմուկը շատացել է: Ինձ դա դուր է գալիս: Ես հիմա անչափ երջանիկ եմ»,- իր նորածին երեխաների մասին խոսելով՝ ասել է ֆուտբոլիստը: