Պեկինում հրդեհի հետևանքով 19 մարդ է զոհվել
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի հարավում բռնկված հրդեհի պատճառով 19 մարդ է զոհվել և ևս 8-ը տուժել են: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 18-ին տեղական ժամանակով մոտավորապես 18,00-ին Դասին շրջանում: Դեպքի վայր եկած հրշեջները հրդեհը մարել են 3 ժամվա ընթացքում:
Հրդեհի պատճառների մասին տեղեկություն չի հայտնվում: Կա կասկածյալներին ձերբակալելու մասին տեղեկատվություն: