Սահակաշվիլու վերջին օգնականին ծեծի են ենթարկել (տեսանյութ)
Бывший президент Грузии и экс‐глава Одесской области Михаил Саакашвили сообщил об избиении своего водителя. В своем Facebook он разметил видеозапись с места инцидента.
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսսայի նախկին համայնքապետ Միխայիլ Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է իր վարորդին ծեծելու մասին: Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն:
Տեսանյութում երևում է, որ անձը հազիվ է ոտքի վրա կարողանում կանգնել և գետնին արյան հետքեր կան:
Սահակաշվիլու խոսքերով վերջին մի ամսվա ընթացքում Ուկրաինայից Վրաստան են դեպորտ արել իր համար աշխատող բոլոր անվտանգության աշխատակիցներին և լրագրողներին: Իր հետ էր մնացել միայն վարորդ Վլադիմիրը, ով նաև օգնում էր իրեն տան գործերում:
Վերջինիս էլ նոյեմբերի 19-ի գիշերը երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել իր իսկ տան առաջ:
Սահակաշվիլին հայտնել է, որ նրան հոսպիտալացրել են և ուղեղի ցնցում ախտորոշել: