Հայտնաբերվել է մետրոպոլիտենում զինված անձի մասին կեղծ ահազանգ տվողը
այսօր` ժամը 08:09-ին, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ մետրոյում զենքով ու դանակով մի երիտասարդ կա: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում: Կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակի հատվածում մի ժամից ավելի է, որ երթեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով եւ հրազենով, դուրս է եկել եւ սպառնում է քաղաքացիներին։