Աշտարակում «Մերսեդեսը» բախվել է ծառին. կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 00:28-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հրապարակում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ներսես Աշտարակեցու հրապարակում «Mercedes» մակնիշի 34 TS 324 պետհամարանիշով (վարորդ՝ 21-ամյա Ա. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ծառին, ինչի հետեւանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարաների՝ կանչի վայր հասնելը ուղեւորներ՝ 25-ամյա Մ. Գ.-ն եւ 24-ամյա Կ. Գ.-ն հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Ա. Բ.-ն հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: