39-ամյա գործարարի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Երևանաբնակ գործարարի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է Երևան քաղաքի քննչական վարչությանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվեց, որ Դավթաշենի կամրջից ցած է նետվել 1978թ. ծնված մի տղամարդ։ Պարզվում է, որ վերջինս Երևանի բնակիչ է, բժիշկների ընտանիքի զավակ, իսկ ինքը զբաղվել է բիզնեսով։ Ճանաչողները նրա մասին միայն դրական են արտահայտվում՝ բնորոշելով որպես պարկեշտ մարդ։
Ինքնասպանության գնալու պատճառներն անհայտ են, սակայն արդեն իսկ մամուլում կան տեղեկություններ, որ նա պարտքեր է ունեցել, գրավադրված գույք բանկերին, նաև տոկոսով գումար վերցրել ֆիզիկական անձանցից։