Ավտովթար Արագածոտնի մարզում. Mercedes-ը «ողջագուրվել է» հաստաբուն ծառին, կան վիրավորներ, վթարի վայր էր ժամանել Աշտարակում հայտնի «Բիչոկ-Թրիքը»
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրակի 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Բաղդասարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 TՏ 324 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 1 հասցեի՝ Արագածոտնի մարզային դատախազության դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելիի գոտուց, բախվել ծառին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ա. Բաղդասարյանը և նա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Կարեն Գալստյանն ու 25-ամյա Արամ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Մինչ այն կտեղափոխվեր, դեպքի վայր ժամանեց մի ակնոցավոր քաղաքացի, ով փորձում էր իր կարճ խելքով ոստիկաններին համոզել, որպեսզի դեպքը չգրանցվի, ավտոմեքենան չտեղափոխվի «տուգանային հրապարակ», և տեսնելով, որ իր ապուշությունը տեսանկարահանվում է, «ակնոցավոր շուռիկը» փորձեց նաև խոչընդոտել նկարահանումներին, սակայն, տեսնելով, որ իր «հնարքը» չանցավ, քթի տակ անհոդաբաշխ ու անհասկանալի արտահայտություններ անելով՝ «Սասնա էպոսի «բոզ նապաստակի նման» ճողոպրեց։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ նրան Աշտարակում ավելի շատ ճանաչում են «Վիչոկ –Թրիք» մականվամբ։
Հետաքննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության,պարզվել է, որ նա եղել է սթափ։
Մանրամասները՝ այստեղ.