«ՄԻԿԱ» մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի Կյոկուշին կարատեի «Հայաստանի գավաթի առաջնությունը» (լուսանկարներ)
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի «ՄԻԿԱ» մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի Կյոկուշին կարատեի «Հայաստանի գավաթի առաջնությունը»: Առաջնությանը մասնակցեցին շուրջ 750 մարզիկներ ՝Հայաստանից և Արցախից: Մարզիկները մինչ այսօրվա մարցաշարը անցել են նախընտրական մարցաշար, որից ընդգրկվել է արդեն տվյալ մարզի կամ քաղաքի հավաքական, որն էլ իրավունք է ստացել մասնակցել առաջնությանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը, ֆեդերացիայի մեծ թվով անդամներ և մարզիկների հարազատներ: Առաջնության ավարտին որոշվեց այն հավաքականը, որը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք «Կովկասի բաց առաջնությանը»: