Թոփ-10 սուպերմեքենաներ, որոնք անարդարացիորեն մոռացության են մատնվել
Ավտոմեքենաների ոլորտի փորձագետները սուպերքարերի ցանկ են հրապարակել, որոնք պատմության ընթացքում ստվերում են հայտնվել: Այս մասին գրում է Car.ru-ն:
Առաջին հորիզոնականում «Cizeta V16Т»-ն է: Շատերը կարծում են, որ հենց Մարչելո Գանդինի «Cizeta V16Т»-ն է նախատիպ ծառայել հայտնի «Lamborghini Diablo»-ի համար:
Ցանկում հաջորդը «Mosler Consulier GTP»-ն է` 1985 թվականին ստեղծված: Երրորդ հորիզոնականում «Aixam Mega Track»-ն է: Այս մեքենաների շարքը կազմված է եղել ընդամենը 5 նմուշից:
Չորրորդը «Yamaha OX99-11 5»-ն է: Այս մեքենայի գինը եղել է 800 000 դոլար: Եթե այն էժան լիներ, գուցե այսօր ամենաարագ մոդելը լիներ իր դասում: Հնգյակը եզրափակում է «Isdera Imperator 108i»-ը:
Երկրորդ հնգյակում տեղ են գտել «Lotec C1000»-ը, «Covini C6W»-ը, «Panther 6»-ը, «Vector W8»-ը և «Nissan R390 GT1»-ը: