Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Audi A8-ն ու Opel-ը. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Երևանյան լիճ տանող կամրջի հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 35 MX 801 համարանիշի և Audi A8 մակնիշի P 457 OE 750 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կաղմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: