Տղամարդը մտել է Բյուրեղավանի գիշերօթիկ և հարվածել 8-ամյա երեխային. նա որոնվում է
Կոտայքի մարզում Բյուրեղավան քաղաքում նոյեմբերի 16-ին, կեսօրին մի տղամարդ ներխուժել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», որտեղ սկսել է աշխատակիցների և երեխաների ներկայությամբ հայհոյանքներ ու անբարո խոսքեր ուղղել տնօրեն Մարինե Գալստյանի հասցեին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, կատարվածի մասին նոյեմբերի 17-ին դիմում է ներկայացրել տնօերն Մարինե Գալստյանը, որը հայտնել է, որ անծանոթ տղամարդը հնչեցրել է նաև սպառնալիքներ և հարվածել է գիշերօթիկի սանի՝ 8-ամյա մի տղայի:
Ոստիկանության Կոտայքի բաժնի և նույն բաժնի Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են գիշերօթիկ ներխուժած անձի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: