Նոր լուսանկարներ Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի հարսանիքից
Երեկ` նոյեմբերի 17-ին, Նոր Օրլեանում տեղի ունեցավ Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի հարսանիքը, որին մոտ 500 հյուր է մասնակցել: Եվ մինչ մամուլը մանրամասն ուսումնասիրում է, թե ով է միջոցառմանը ներկա եղել, Ալեքսիսը և Սերենան Instagram -ում լուսանկարներ են հրապարակում հանդիսավոր արողությունից:
Այս հարցում առանձնապես աչքի է ընկել Ալեքսիսը, որը կնոջը սիրային ուղերձ է գրել.
«Դու բոլոր ժամանակների ամենամեծն ես՝ ոչ միայն սպորտում, ես քո մասին խոսում եմ որպես մոր և որպես կնոջ: Ես այնքան ուրախ եմ, որ մենք միասին ենք գրելու մեր կյանքի գիրքը: Ամբողջ կյանքում ես չեմ գիտակցել, որ հենց այս պահին եմ սպասել: Այն ամենը, ինչին իմ կյանքում հասել եմ, խամրում է այն բանի առաջ, ինչ անում ենք այսօր միասին: Ես այնքան շնորհակալ եմ և այնքան սիրահարված»,- լուսանկարներից մեկն այսպես է մակագրել Օհանյանը: