Դուք ինձ ավելի հաճախ եք տեսնում, քան իմ ընտանիքը. Դավիթ Մանոյանն իր բժշկին (լուսանկարներ)
Հայաստանի ազգային հավաքականի և Կիպրոսի «ՆԵԱ Սալամիս» ակումբի կիսապաշտպան Դավիթ Մանոյանն «Instagram»-ի իր էջում կատարած գրառման միջոցով պատմել է վերականգնման ընթացքի մասին:
Ֆուտբոլիստը, հիշեցնենք, վնասվածքի պատճառով դուրս էր մնացել ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Ղազախստանի հետ հոկտեմբերի 8-ին կայացած խաղի հայտացուցակից: Իսկ «ՆԵԱ Սալամիսի» կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հոկտեմբերի 24-ին:
«Բժիշկ, դուք ինձ ավելի հաճախ եք տեսնում, քան` իմ ընտանիքը: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- գրել է Մանոյանը` Գերմանիայի կլինիկաներից մեկից լուսանկարներ հրապարակելով բժշկի հետ:
Մանոյանն իր գրառումն ուղեկցել է «երբեք մի' հանձնվիր», «շուտով կվերադառնամ» հեշթեգերով