Հալաբյան փողոցում 5 տրանսպորտային միջոցի բախումից հետո Mercedes-ը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի
Օրեր առաջ Երևանի Հալաբյան փողոցում 5 տրանսպորտային միջոցի բախման հետևանքով Mercedes-ը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Shamshyan.com-ը` ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն տևական ժամանակ ճանապարհային ոստիկանները նշված հատվածում ծառայություն էին կատարում, որպեսզի քարշակները ավտոմեքենաները տեղափոխեն անվտանգ վայր, ու մինչ քարշակները կժամանեին, երիտասարդները միմյանց էին մեղադրում վթարի մեջ։