Մահվան ելքով վրաերթ Երևանի կենտրոնում
Նոյեմբերի 16-ին, ժամը 15.30-ին, «Սկանյա» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Հենրիկ Խաչատրյանին։
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։
Հենրիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 19.40-ին, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: