ԱԺ հանրային կապերի վարչության պետը լրացուցիչ կպարզաբանի, թե ինչու է սխալ ընկալվել, որ «Վիվասելը» զիջել է Հերմինե Նաղդալյանի հեռախոսային վճարը
ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը խոստանում է լրացուցիչ պարզաբանում տալ, թե ինչու է սխալ հասկացել և մեկնաբանել, որ ընկերությունը զիջել է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային ծառայությունների վճարը:
«Վիվասել» ընկերության կողմից պարզաբանելուց հետո ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել, թե ինչն է եղել պատճառը, որ ընկերության կողմից նախնական ներկայացված տեղեկության և հետագայում ներկայացված հաշվի միջև եղել է գումարի զգալի տարբերություն, որն էլ ընկալվել է որպես զիջում։ Ուսումնասիրությունն ավարտվելուց հետո կտրվի լրացուցիչ պարզաբանում»,-Tert.am-ին ասաց ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նշենք, որ այսօր Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություն մատուցող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը հերքել է ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի այն հայտարարությունը, թե իբր ընկերությունը զիջել է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային ծառայությունների վճարը:
Իսկ ավելի վաղ Արսեն Բաբայանը նշել էր, որ տեղեկությունը, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի 2 մլն դրամի պարտքի կուտակումը բջջային հեռախոսային խոսակցությունների համար վճարվել է պետբյուջեից՝ չհիմնավորված բամբասանք է և նման գումար չի եղել:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքը առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և փոխհատուցման պահանջ ներկայացրելու անհրաժեշտություն», - ասել էր Արսեն Բաբայանը:
Մանրամասներն՝ այստեղ: