Ուսանողների հետ քննարկումները հեռարձակվելու են առցանց ռեժիմով. Էդուարդ Շարմազանով
Տարկետման իրավունքի չեղարկման դեմ պայքարող ուսանողների հետ քննարկումները հեռարձակվելու են առցանց ռեժիմով՝ ԱԺ պաշտոնական կայքում՝ այսպիսով հնարավորություն տալով ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիներին հետևելու դրանց ընթացքին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգայի ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք ընդունել ենք երիտասարդների առաջարկությունը և հայտարարել, որ պատրաստ ենք կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ մեծ դահլիճում։ Մեր խոստումը ուժի մեջ է։ Կհրավիրվեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ կառավարության ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ», - ասաց Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 22-ին կայանալիք խորհրդարանական լսումները սկիզբ կդնեն կլոր սեղանի ձևաչափով քննարկումների։
ԱԺ փոխխոսնակը դժվարացավ նշել՝ ինչ կլինի քննարկումներից հետո՝ միաժամանակ շեշտելով, որ թեև խնդիրները մեկ օրում, մեկ զարկով չեն լուծվի, սակայն ուսանողների ձայնը լսելի դարձնելու համար իրենք պատրաստակամ են տրամադրել ամենամեծ և բաց հարթակը՝ Ազգային ժողովի դահլիճը։