Արտակարգ դեպք Երևանում. Կիևյան փողոցում միմյանց են բախվել մի քանի ավտոմեքենաներ
Կիևյան փողոցում (դեպի Հալաբյան փողոց իջնող ուղղությամբ) շղթայական ավտովթար է տեղի ունեցել:
Operativ.am-ի թղթակցի փոխանցմամբ բախվել է 4 ավտոմեքենա‚ ինչի պատճառով երթևեկությունը այդ ուղղությամբ կաթվածահար է եղել:
Ավտովթարի հետևանքով նախնական տեղեկություններով զոհեր չկան: